Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցը Երեւան ինքնին դրական երեւույթ էր, սակայն դա բավական չէ, որպեսզի փոպվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Երեկ Հալեպի հայաշատ թաղամասերն  դարձյալ հրթիռակոծման են ենթարկվել։ Ժամը 16.00-ին արկեր են ընկել Վիլլաներ կոչվող եւ Ազիզի թաղամասերում։ Կան զոհեր եւ վիրավորներ։  Այս մասին  Հալեպից հաղորդում է ԵրկիրՄեդիայի թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության և հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպeս Ազգային ժողովի և ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ:
Թուրքիան նախազգուշացրել է Ավստրալիային հետագա քայլեր չձեռնարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, որպեսզի խուսափեն փոխադարձ հարաբերություններում ու 2015թ.-ին Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակի առթիվ միջոցառման ժամանակ խափանումներից: Այդ մասին գրում է «The Sydney Morning Herald»-ը: Ի պատասխան ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարի Օ’Ֆարելը հայտարարել է, որ ցավալի է, երբ Գալիպոլիի իրադարձությունների 100-ամյակը ծառայեցվում է քաղաքական նպատակներին:
Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:
Մարտի 4-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:
Կովկասի ինտիտուտում, այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա հայ-ֆիննական համատեղ հրատարակության` «Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գրքի շնորհանդեսը:
Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Հրանտ Աբովյանի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկահայ «Asbarez» թերթում։
Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:
Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից, Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ, ՄԹ Համայնքների պալատի Չերչիլ սրահում« դեկտեմբերի 4-ին, կազմակերպվել է հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին ՄԹ լորդերի եւ համայնքների պալատների տասնյակ անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի հաջորդ հանգրվանը Շիրակի ևԼոռու մարզերից հետո Տավուշի մարզն էր:
Հայաստանի նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ այցելողների թիվը 2013-ին ավելացել է նախորդ տարվա համեմատ:
Բանակի օրվա առիթով, հունվարի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա են գտնվել այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: